ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

The Washington Post-ը Հայաստանի մասին

The Washington Post-ը Հայաստանի մասին
03.05.2018 | 22:59

Կարծես թե Հայաստանը վերջապես ազատվում է իր հետխորհրդային հիվանդությունից և սիրալիր դիմավորում է ժողովրդավարական փոփոխությունները` շնորհիվ ժողովրդական շարժման, որ առայժմ կարողանում է փոխզիջումային քաղաքականություն վարել Ռուսաստանի ու Արևմուտքի հետ հարաբերություններում` The Washington Post-ի բլոգում գրում է Դևիդ Իգնատիուսը: Մեկ ամիս տևած զանգվածային փողացային ցույցերը հանգեցրին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ այս շաբաթ, կարծես թե, պատրաստ են պաշտոնանկել երկար տարիներ իշխող կուսակցությանը: Վերջին 25 տարիներին Հայաստանի հիմնական քաղաքական դիլեման է` ինչպես հաշտեցնել իր արևմտամետ քաղաքական համակրանքը Ռուսաստանից ռազմական կախվածության հետ: Այդ անելանելի դրությունը նպաստել է Սարգսյանի շուրջ մոսկվամերձ օլիգարխների խմբակի ձևավորմանը, որ երկրից հանել են իր հարստության նշանակալից մասը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, չնայած հայ ժողովրդի ամբողջ հնարամտությանը, կոռումպացված ու ավտորիտար Հայաստանը այդպես էլ տեղից չպոկվեց` ձգտելով դեպի կապիտալիզմ, ի տարբերություն խորհրդային նախկին որոշ հանրապետությունների ու Վարշավայի պայմանագրի երկրների: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակնհայտորեն վճռեց, որ ավելի լավ է զոհ տալ իր դաշնակից Սարգսյանին, քան ամբողջ Հայաստանի կորցնելու ռիսկի առաջ կանգնել: Նա ուզում էր երկրորդ Ուկրաինայից խուսափել»` ասել է բարեփոխումների անանուն հեղինակը: Ռուսաստանի ու Հայաստանի երկարատև եղբայրական հարաբերությունների շնորհիվ Երևանի ցույցերի ալիքը կարող է էլեկտրականացնող էֆեկտ ունենալ Ռուսաստանում: Բարեփոխիչները թվարկում են մի քանի գործոններ, որ օգնեցին Նիկոլ Փաշինյանի ճեղքել «հետխորհրդային ճահիճը: Առաջին հերթին` նրա շարժումը բռնի չէ և հենվում է բնակչության լայն խավերի վրա` մանուկներից տատիկներ: Երկրորդ` Փաշինյանը հրաժարվեց Ռուսաստան-Արևմուտք վեճում որևէ կողմ անցնել: Նա հանգստացրեց Մոսկվային` հայտարարելով, որ մտադիր չէ դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական ու առևտրական պայմանագրերից, եթե վարչապետ դառնա: Փաշինյանի շարժումը փոփոխություններ է խոստանում, բայց ինչպես հաճախ է լինում ժողովրդական ապստամբությունների հետ, այդ փոփոխությունների մանրամասները շատ տարտղնված են:


Համազգային հասարակական ընդվզումների մի քանի շաբաթից, փողոցային տոներից հետո չորեքշաբթի օրը հայկական ժողովրդամետ շարժման ղեկավարը իր հետևորդներին հանգստանալու կոչ արեց` նա վստահ է, որ հաղթանակը սարերի հետևում չէ` գրում է Էմի Ֆերիս-Ռոտմանը The Washington Post-ում: Երբ երեքշաբթի երեկոյան խորհրդարանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն, նա մեծացրեց ճնշումը` կազմակերպելով ամենա մեծ գործադուլներն ու հիմնական ճանապարհների շրջափակումները, այդ թվում` կարճ ժամանակով միջազգային օդակայան տանող մայրուղու:


Չորեքշաբթի երեկոյան 42-ամյա խարիզմատիկ ղեկավարը Երևանի կենտրոնում հավաքված 150 000 ցուցարարներին ասաց, որ համոզել է օրենսդիրներին դուրս գալ իրենց կուսակցական սահմանափակումներից ու քվեարկել հօգուտ «ժողովրդի թեկնածուի» (այսինքն` իրեն) մայիսի 8-ին: «Ինչ-որ ժամանակով մենք կդադարեցնենք բողոքի գործողությունները ու կհանգստանանք»` ասաց Փաշինյանն իր երիտասարդ հետևորդներին: Աղքատ, դպի ծով ելք չունեցող և Մոսկվայի հետ սերտ կապված Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի ու Արևմուտքի ուշադրության կենտրոնում վերջին իրադարձությունների ընթացքում: Առայժմ Հայաստամօ անարյուն հեղափոխությունը չի հարոցել Մոսկվայի ագրեսիվ արձագանքը` ինչպես եղավ Ուկրաինայում ու Վրաստանում:


Հ.Գ. Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում ՌԴ, ԱՄՆ, Վրաստանի և ԵՄ դեսպանների հետ: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։ Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»։

Կրեմլում հույս ունեն, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները հաստատուն սկզբունք կմնան ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքական գծում, նաև Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կմնա սահմանադրական շրջանակներում` լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ինչպես և նախկինում հույս ունենք, որ Հայաստանում բոլոր գործընթացները կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ մեր հայ բարեկամները հնարավորինս շուտ կարգավորեն ստեղծված քաղաքական իրավիճակը: Մենք նաև հույս ունենք, որ ամեն դեպքում դաշնակցական, բարի և կառուցողական երկկողմ ռուս-հայկական հարաբերությունները կմնան հաստատուն ինչպես մեր երկրի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության համար», - ասել է Պեսկովը:
Ահա այսպես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ